Մակրոնը և եվրոպական այլ առաջնորդներ մեղադրում են ԱՄՆ-ին տնտեսական ճգնաժամի վատթարացման մեջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և եվրոպական այլ առաջնորդներ կարծում են, որ ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը սրում է ԵՄ տնտեսական խնդիրները, որոնք առաջացել են ուկրաինական հակամարտությունից և էներգետիկ ճգնաժամից, գրում է The Wall Street Journal–ը։
Այս թեման կլինի գլխավորը Մակրոնի Վաշինգտոն հնգօրյա այցի ընթացքում, որը սկսվել է նոյեմբերի 29-ին, գրում է թերթը։
Ըստ ֆրանսիացի պաշտոնյաների՝ Մակրոնը գնաճի նվազեցման ամերիկյան օրենքը սպառնալիք է տեսնում եվրոպական արդյունաբերության համար, նշում են հեղինակները։
«Եվրոպացի պաշտոնյաները դժգոհ են, որ ԱՄՆ-ի կողմից մշակված միջոցառումներից կտուժեն եվրոպական բազմաթիվ ապրանքների արտադրությունները, ինչպիսիք են մարտկոցները և էլեկտրական մեքենաները, որոնց վրա չեն անդրադառնում զեղչերը»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Մակրոնը նախատեսում է խնդրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղմացնել նոր օրենքը՝ բացառություն անելով եվրոպական ընկերությունների համար։
Վաշինգտոնի գործողությունները չեն նպաստում էներգետիկ ճգնաժամի հանգուցալուծմանը, ընդգծում է հրատարակչությունը։
Այս բոլոր դժվարությունները տարակարծություն են սերմանում Վաշինգտոնի և դաշնակիցների միջև, նշում են թերթի մեկնաբանները։