Աթենքից հյուսիս-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ
4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում, տեղեկացրել է Աթենքի համալսարանի սեյսմաբանական լաբորատորիան։
Սկզբում լաբորատորիան երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 4,8, այնուհետև իջեցրել է այդ գնահատականը։
Ուժեղ ցնցումները մի քանի վայրկյան զգացվել են Աթենքում։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06.32-ին, տեղեկացրել է սեյսմաբանական լաբորատորիան, ապա հետևել է 3,4 մագնիտուդով հետցնցում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 56 կիլոմետր Աթենքից հյուսիս-արևելք, ծովում, Էվբեոս կղզու մոտ, 2 կիլոմետր խորությամբ։ Մինչ այդ, երկու-երեք ժամվա ընթացքում այդ շրջանում տեղի են ունեցել մի քանի ոչ մեծ երկրաշարժեր՝ 2,-2,5 մագնիտուդով։
Տուժածների և վնասների մասին առայժմ տեղեկություններ չկան։