Էրդողանը հայտարարել է թուրքական հրթիռների հեռահարության ավելացման մասին

Թուրքական արտադրության բալիստիկ հրթիռների հեռահարությունը կավելանա` գերազանցելով 560 կիլոմետրը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքիան ավելի վաղ Սև ծովի վրայով փորձարկել է տեղական արտադրության փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հաղորդվել է, որ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով ժամը 7.00-ին Ռիզե նավահանգստային քաղաքի մոտ գտնվող օդանավակայանից։ Նա թռել է 561 կիլոմետր և ընկել Սինոպ նավահանգստի ափին։

Էրդողանը նաև ասել է, որ թուրքական առաջին մարտական ինքնաթիռը օդ կբարձրանա 2023 թվականին։