ԵՄ առաքելությունը կարող է ամրապնդել Երևանի և Բաքվի միջև վստահությունը․ Պետդեպ

ԵՄ առաքելությունը կարող է ամրապնդել Երևանի և Բաքվի միջև վստահությունը։  Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Փաթելը։

«Մենք ոգևորված ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեկվա հանդիպումից, և մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի ջանքերը՝ խթանելու համապարփակ խաղաղ գործընթացին։ Եվ մենք հատկապես գոհ ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության առաջընթացից, և այս առաքելությունը կարող է վստահություն ձևավորել երկու կողմերի միջև և շարունակել նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին»,-ասվում է Պետդեպարտամենտի կայքի  հաղորդագրության մեջ։