Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Իրանը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է անհապաղ լքել երկիրը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, առաջարկվում է հնարավորինս շուտ լքել երկիրը՝ հաշվի առնելով կամայական կալանավորման ռիսկերը»,- ասվում է գերատեսչության կայքում։

Ըստ նախարարության տվյալների՝ Իրանում ֆրանսիացիները կանգնած են ձերբակալության և անարդար դատավարության վտանգի առաջ:

«Այս համատեքստում Իրանում կալանավորված կամ ձերբակալված քաղաքացիներին հյուպատոսական պաշտպանություն ապահովելու՝ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան հնարավորությունները խիստ սահմանափակ են»,- հայտարարել են գերատեսչությունում: