ԱՄՆ պետքարտուղարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չհայտարարված այցով ժամանել է Կիև, հաղորդում է Associated Press -ը:
«Բլինկենը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ Ուկրաինային աջակցություն ցույց տալու համար»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն էր տվել Ուկրաինային 675 մլն դոլարի օգնություն հատկացնելու վերաբերյալ նոր փաթեթին: