Գլխավոր դատախազը փաստացի առաջարկում է մահապատժի ենթարկել Նիկոլ Փաշինյանին

Գլխավոր դատախազը փաստացի առաջարկում է մահապատժի ենթարկել Նիկոլ Փաշինյանին

Զոհված զինծառայողների ծնողների կոչով օրերս ՀՀ դատախազության մոտ մեր կողմից հնչեցված փաստարկները հասել են հասցեատերերին, սակայն, Հայրենիքի դավաճանության ենթադրյալ հանցանքի հանգամանքները պարզելու նպատակով, գլխավոր դատախազը ոչ թե որոշել է Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրել, այլ առաջարկություններ է ներկայացրել հայրենիքի դավաճանության համար մահապատիժ սահմանելու համար։ Հուսանք գլխավոր դատախազը գիտակցում է, որ հայրենիքի դավաճանությանը համահավասար հանցագործություն է վտանգավոր հանցագործին ազատության մեջ թողնելը, ակնհայտ փաստերն անտեսելն ու նրան պատասխանատվության չենթարկվելը, հանցագործության հանգամանքները կոծկելն ու անտեսելը և այլն։ Չի բացառվում, որ ներկայացված առաջարկությունների շահառուն կարող է լինել ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլը առաջարկության հեղինակը։

Դերակատարների հստակեցմանը հաշված օրեր են մնացել։

 

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից