ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Միշելի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն Twitter-ում ողջունել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

«Ողջունում եմ Շառլ Միշելի ներգրավվածությունը գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների չորրորդ հանդիպումը։ Եվրոպական Միության համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործընթացի մաս լինելը», – գրել է նա։

Լինդեն իր Twitter-ում նաև հրապարակել է Միշելի գրառումը, որում վերջինս նշում է, որ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում։