Մահացել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանը
Մահացել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանը։ Այս մասին գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը․
«Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին։
Մենք կորցրեցինք պարկեշտ, պատասխանատու և բանիմաց գործընկերոջ։
ԱԳՆ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում Բելլա Դադամյանի ընտանիքին և հարազատներին։
Բարդ է բառերով նկարագրել և բնութագրել այս սարսափելի ողբերգությունը։
Այս դժվարին պահին ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստյան վիշտը։ Մաղթում ոգու տոկունություն և համբերություն»,- ԱՀ ԱԳ նախարարը։