ԱՄՆ-ը հարստանում է Եվրոպայի գազային ճգնաժամից

Գազային ճգնաժամը նպաստել է Եվրոպային ամերիկյան վառելիք վաճառող ձեռնարկատերերի հարստացմանը։ Էներգետիկ ընկերությունները մեկ մատակարարման համար ստանում են մինչև 200 մլն դոլար: Նման եզրակացության են եկել շվեյցարական Blick թերթի լրագրողները։

Ռուսական «կապույտ վառելիքի» պակասի ֆոնին ԱՄՆ-ից Եվրոպա հեղուկ գազի մատակարարումները 20-ից հասել են 60%-ի։ Միաժամանակ, Միացյալ Նահանգները փորձում է իրեն «փրկիչ» երևակայել։

Սակայն, ըստ լրագրողների, ԱՄՆ-ը Եվրոպային գազ է վաճառում ոչ այլասիրության համար։ Հեղուկ գազի արժեքի տարբերությունը երկու մայրցամաքներում հսկայական է: