Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Չեխիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Չեխիա։ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկու հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Քննարկվել են հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։