Այրվածքներ ստացած զինծառայողի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Այրվածքաբանության ազգային կենտրոն այրվածքներով տեղափոխված ժամկետային զինծառայող Պալյան Ջիվանի Պողոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նա նշել է հրդեհի պատճառը․ «Մարտական դիրքի վագոն-տնակում տեղադրված վառարանից կայծից է բռնկվել, հրդեհը մարելու ընթացքում էլ ստացել է այրվածքները»,- ասել է խոսնակը։

Առողջապահության նախարարությունից հայտնել են, զինծառայողն ստացել է 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ։

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողը հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել։ Նա նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր: