ՏՏ ոլորտը գահավիժում է․ ի՞նչ մտքեր ունեք
Շատերս վստահ ենք, որ ռուսների Հայաստան գալը շատ դրական է ՏՏ ոլորտի համար։
Մյուս կողմից իրենց կողմից ծախսվող ամսական լրացուցիչ $100 միլիոն արտարժույթը, 1$-ը արժեզրկվել է 15%-ով:
Արդյունքում ՏՏ ոլորտը գահավիժում է՝
- Ծառայություն առաջարկող (outsourcing) ընկերությունները ամենախոցելին են, քանի որ աշխատում են ~20% շահութաբերությամբ։
- Միջազգային ընկերությունները սկսել են նայել ալտերնատիվ աշխատաշուկաներ։
- Ստարտափները, որոնք ներգրավել էին մեկ տարվա ֆինանսներ, հիմա ունեն ընդամենը 9 ամսվա կյանք։
Ի՞նչ մտքեր ունեք։
Krisp տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի ֆեյսբուքյան էջից