Երկրում կա մի խուլիգան՝ կառավարության շենքում, որին մենք ճանապարհելու ենք գրողի ծոցը. Իշխան Սաղաթելյան

Սկզբում ասում էին, թե մարդիկ փողով են գալիս հրապարակ, դա չանցավ, սկսեցին ասել, որ այս վրաններում թմրամոլությամբ են զբաղվում, դա էլ չստացվեց, հիմա էլ ասում են, որ այստեղ կազմակերպված խուլիգաններ են, ովքեր սադրանքների են գնում: Բայց էս երկրում կա մի խուլիգան, որը գտնվում է կառավարության շենքում, բայց իրեն մենք ճանապարհելու ենք գրողի ծոցը: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Ով փորձի այս ազնվագույն մարդկանց, ովքեր ամեն ինչ դնելով մի կողմ դուրս են եկել պայքարի հանուն գաղափարի, Արցախի ու Հայաստանի անվտանգության, ասի խուլիգան են, ուրեմն խուլիգանն ինքն է ու նաև դրա համար է պատասխան տալու: Այստեղ արժանապատիվ մարդիկ են, ովքեր դուրս են եկել պետականության համար, և այս պայքարն անկասելի է»: