Կրեմլում խոսել են Ուկրաինայի ազատագրված տարածքների ապագայի մասին
Կրեմլում պատմել են Ուկրաինայում ազատագրված տարածքների ապագայի մասին։ Այս մասին խոսել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում է tvzvezda.ru-ն:
«Բոլոր գործողություններն ունեն իրենց հիմքը, և այս առումով ցանկացած գործողության առաջամարտիկը կարող է լինել միայն այս շրջանների բնակիչների կամքի արտահայտումը», – լրագրողներին ասել է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ առանց բնակիչների կամքի արտահայտման ոչինչ հնարավոր չէ անել։
Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլն Ուկրաինայում ազատագրված տարածքներում առաջնահերթություն է համարում սոցիալական հարցերի լուծումը։ Պեսկովի խոսքով՝ այստեղ դադարներ չեն կարող լինել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։