Ցուցարարները նստել են մետրոյի գնացքի դռների միջև և պարալիզացրել աշխատանքը

Անհնազանդության ակցիայի մասնակիցները քիչ առաջ մտել են Մետրոյի «Երիտասարդական» կայարան, որտեղ նստել են գնացքի դռների միջև և թույլ չեն տվել շարժվել:

Նրանք վանկարկում էին՝ «Նիկոլ, դավաճան»:

Ժամանեցին կարմիրբերետավորները և սկսեցին բերման ենթարկել ցուցարար երիտասարդներին: