Չինաստանում կանխատեսում են հակառուսական պատժամիջոցների անխուսափելի ձախողում

Հակառուսական պատժամիջոցները ձախողվելու են, «Հուանցյու շիբաո»-ի համար հայտարարել է փորձագետ Գաո Դեշենը:

«Ռուսաստանին մեկուսացնելու Արևմուտքի փորձը, նավթի և գազի հսկայական պաշարներով, հզոր ռազմարդյունաբերական համալիրով և արտահանումների բազմազանությամբ G20-ի երկրների տնտեսության վրա լուրջ հետևանքներ կթողի և անխուսափելիորեն կավարտվի անհաջողությամբ։»,- գրել է Դեշենը։

Փորձագետը նշեել, որ պատժամիջոցների պայմաններում Մոսկվան ձեռնարկել է պատասխան հզոր հակաքայլեր, որոնք ցույց են տալիս համակարգային արձագանքման պլանի առկայությունը ու Ռուսաստանի պատրաստվածությունը միջազգային ճնշմանը։

Դեշենը հավելել է, որ չպետք է թերագնահատել Մոսկվայի տնտեսական հզորությունը։ Մասնագետը, մասնավորապես, մատնանշել է Ռուսաստանի հարստությունը էներգետիկայի, ռեսուրսների և սննդի ոլորտներում։ Նրա կարծիքով՝ այդ առավելությունները երկրին թույլ են տալիս էապես ազդել միջազգային տնտեսական համակարգի վրա և համարձակորեն մարտահրավեր նետել ԱՄՆ-ի ու Արևմուտքի գերակայությանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։