Տարոն, դու չես էլ պատկերացնում, թե լաոն որքանով է զարթնել, բայց շարունակիր փաղաքշել անմեղսունակ արյունարբու շեֆիդ

Տարոն Չախոյան անունով ոմն դեվիանտ վարքի նշաններով պատանյակ կա, որն իշխանազավթ խունտայի բարձրախոսներից է։ Ամենայն ուշադրությամբ հետևելով հանրահավաքների ուժգնացմանը, սույն արքունական ծաղրածուն, որի պարտականությունների մեջ է մտնում «թագավորի» տրամադրությունը տեղում պահելը, տալիս է մարդաքանակի ամփոփագրեր ըստ օրերի։ Զավեշտն այն է, որ «թագավոր ջան, քեֆդ տեղը պահի» ու կամայական ցածր, իրականության հետ կապ չունեցող թվեր գրելով, նա անում է եզրակացություն, որ «շարժումը մարում է»․․․ Ինչ ասեմ, վիրտուալ, ֆեյք իրականությամբ առաջնորդվող, հերոսի ֆեյք պապիկով ու գերու ֆեյք հարազատով պատնեշվող իշխանության բորբոսնած, հիվանդ ուղեղը չի կարող մարսել, որ այլևս օրակարգ թելադրող և հանրային կարծիք ձևավորող չէ, քանի որ 50 հազար մարդու փոխարեն տեսնում են 7 հազարին։

Տարոն, դու չես էլ պատկերացնում, թե լաոն որքանով է զարթնել, բայց շարունակիր փաղաքշել անմեղսունակ արյունարբու շեֆիդ։

Համազգային շարժման ակտիվիստ Մարիանե Սմբատյանի ֆեյսբուքյան էջից