Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 6 քաղաքացի

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր ուղղություններով ավտոերթեր և իրազեկման ակցիաներ կազմակերպելով։

«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 6 քաղաքացի», – հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։