Ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով կառավարությունը 333,6 մլն դրամ հատկացրեց ԱԱԾ-ին

Կառավարությունն այսօր որոշեց 333 միլիոն 600 հազար դրամ հատկացնել ԱԱԾ-ին՝ ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:

Գումարը կհատկացվի ԱԱԾ-ին՝ ծառայության բնականոն գործունեության համար համապատասխան ծառայությունների ձեռքբեր­ման նպատակով:

Նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները: