«Ազովստալ» գործարանում հնարավոր է լինեն օտարերկրյա բարձրաստիճան սպաներ

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան սպաները կարող են գտնվել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, որը արգելափակված է Ռուսաստանի Դաշնության և Դոնեցկի դաշնակից ուժերի կողմից, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Դոնեցկի կառավարության ղեկավարի խորհրդական Յան Գագինը:

«Ամեն դեպքում ես կարող եմ հաստատել այնտեղ այլ երկրների, առաջին հերթին եվրոպական պետությունների բարձրաստիճան սպաների ներկայությունը։ Այս մասին ասում են հենց իրենք՝ «ազովակաները» (Ազովի գնդի զինյալները, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնությունում), նաև նրանք, ովքեր գերի են ընկել, հանձնվել են, վայր են դրել զենքերը, խաղաղ բնակիչները, որոնք դուրս են եկել այնտեղից»,-ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե որ երկրներից կարող են գալ վարձկանները, Գագինը պատասխանել է, որ ենթադրաբար ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։