«Աննային փամփուշտներից ձուլված զարդերն եք բերել, որ դրանց հետո աղետաբեր ամուսնուն էլ վերցնի ու հեռանա»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, որն այսօր մասնակցում էր Դիմադրության շարժման կազմակերպած ակցիային, հրապարակել է լուսանկարներ, որոնցում ակցիայի մասնակիցները փամփուշտներից ձուլված զարդեր են նետում կառավարական ամառանոցների մուտքի մոտ։

«Աննային փամփուշտներից ձուլված զարդերն եք բերել, որ դրանց հետ իր աղետաբեր ամուսնուն էլ վերցնի ու հեռանա։ Մեր ժողովրդին ազատեք ձեր մահաբեր զույգից։
#կանայք_ոտքի»,- գրել է նա։