ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Վանաձոր՝ հավաքների մշտադիտարկման համար

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Վանաձոր տեղում իրականացվելիք հավաքների մշտադիտարկման և ըստ անհրաժեշտության արձագանքման համար: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

Հիշեցնենք, որ ընդդիմադիրներն այսօր Վանաձորում ժամը 13:00-ին հանրահավաք են հրավիրել։

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ծանր, բայց շատ կարևոր օր է լինելու։