Կանայք տակդիրներով ակցիա են իրականացրել ԱԺ-ի դիմաց

Երևանում կանանց երթի մասնակիցները մանկական տակդիրներ նետեցին Ազգային ժողովի դռների մոտ:

«Հաշվի առնելով այս շենքում դիպուկահարների թիկունքում ծվարած ՔՊ-ի 72 պատգամավորներին, մենք այդ հոգսն էլ ենք հոգում, ինչպես որ հոգալու ենք մեր երկիրը ոտքի հանելու հետագա բոլոր հոգսերը, մենք դեղատնից գնել ենք պամպերսներ` հաշվի առնելով իրենց սարսափը, իրենց վախը: Քանի որ իրենք սարսափում են հայ կանանցից, մեզնից հետո թող դուրս գան, վերցնեն, սա պետք կգա, իսկ կապիտուլյանտին 6 հատ է հասնում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: