Խոշոր հրդեհ Հաղթանակի զբոսայգում. այրվել է 1,5 հա բուսածածկույթ (տեսանյութ)
Հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին, մարվել՝ 01:25-ին:
Այրվել է 1,5 հա բուսածածկույթ: