Ուկրաինացիներին արգելվել է առանց հատուկ թույլտվության մուտք գործել Իսրայել

Իսրայելը կկարողանա ընդունել ոչ ավելի, քան հինգ հազար ուկրաինացի և միայն հատուկ թույլտվությամբ, ինչպես նաև փախստականներին ներս չի թողնի, նշվում է երկրում Ուկրաինայի դեսպանատան կայքում։

Դիվանագիտական ​​առաքելությունն ընդգծել է, որ ուկրաինացիները մուտք գործելու համար պետք է դիմեն և հատուկ թույլտվություն ստանան Իսրայելի ՆԳՆ-ից, որը տրամադրվում է առաջնահերթ կատեգորիաների քաղաքացիներին որոշակի պայմաններով։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սահմանափակումները կազդեն նաև ուկրաինացի զբոսաշրջիկների վրա։

«Զբոսաշրջիկների կարգավիճակով Իսրայել մուտք գործելու փորձ կատարող անձինք չեն կարող անարգել մուտք գործել երկիր»,- նշել են նախարարությունից։

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը քննադատել է Իսրայելի ղեկավարության որոշումը՝ այն անվանելով երկրների միջև առանց վիզայի ռեժիմի փաստացի կասեցում։

«Առանց վիզայի ռեժիմի կասեցումը և Ուկրաինայի քաղաքացիների համար ՆԳՆ էլեկտրոնային մուտքի թույլտվությունների համակարգի ներդրումը համարում ենք ոչ բարեկամական քայլ, որը անհապաղ շտկման կարիք ունի»,- ֆեյսբուքում գրել է Երմակը։