Քադիրովը սպառնացել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Արեստովիչի «դուռը թակել»

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը սպառնացել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի «դուռը թակել»։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Չեչնիայի ղեկավարը գտնվում է Կիևի մոտակայքում։ Մեկնաբանելով այս տվյալները՝ Արեստովիչն ասել է, որ եթե Քադիրովն իսկապես Կիևի մոտակայքում լինի, Ուկրաինայի զինված ուժերը նրան կոչնչացնեն։

«Ինչո՞ւ «եթե», դու չե՞ս տեսել տեսանյութը, թե՞ ես պետք է քո դուռը թակեմ», – գրել է Կադիրովը Տելեգրամի ալիքում։