Ջայլամի քաղաքականության ուրվականը կառավարությունում է…

Հայաստանում վաղուց իշխանություն գոյություն չունի։

Արցախը մեկ շաբաթ է գազամատակարարումից զրկված է, բայց սրանք «ծպտուն» չեն հանում։

Ադրբեջանցիները սպառնում են Արցախի բնակչությանը, սրանք էլի չկան։

Թշնամին 5 կետանոց պահանջներ է ներկայացնում, սրանք չեն արձագանքում։

Պարենային ճգնաժամ է հասունանում, սրանք որևէ ծրագիր չունեն։

Համատարած թանկացումներ են, սրանք անգործության են մատնված։

«Զատո» լավ իրար գլուխ են հավաքվում երդմնակալությանն ու «ջիգյարով» ծափահարում։

Քանի՞ «կոպեկ» արժեն երդմնակալությունն ու ձեր ծափահարությունները, եթե պետություն չլինի։

Էդուարդ Շարմազանովի  ֆեյսբուքյան էջից