Արաքս գետի երկայնքով երկաթուղու և ճանապարհի կառուցման հարցը լուծվել է․ Էրդողան

«Արաքս գետի երկայնքով երկաթուղու և ճանապարհի կառուցման հարցը լուծվել է»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Օրակարգում ավտոճանապարհի կառուցումն է, որի մի մասը կանցի Հայաստանի տարածքով ու կհասնի մինչև Իգդիր»,- ասել է նա։

Էրդողանը խոսել է նաև Հարավային Կովկասում երկխոսության «3 + 3» հարթակ ձևավորելու թուրքական կողմի նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն կօգնի տարածաշրջանում խաղաղության հասնելուն։