Հանրապետականները արգելափակել են 2022 թ․ համար ԱՄՆ ռազմական բյուջեի արագ ընդունումը

Երկուշաբթի ԱՄՆ Սենատում հանրապետականները արգելափակել են հաջորդ ֆինանսական տարվա ռազմական բյուջեի արագ ընդունումը:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ 45 սենատոր կողմ է արտահայտվել պաշտպանության բյուջեի քննարկման ավարտին, իսկ 51-ը՝ դեմ։ Այսպիսով, 60 ձայնը չի չբավականացրել օրինագիծը պարզ մեծամասնությամբ ընդունման համար։ Գրում է interfax.ru-ն:

Ավելի վաղ Սենատում հանրապետական ​​փոքրամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը զգուշացրել էր, որ ինքը և իր կուսակիցները դեմ կլինեն ռազմական բյուջեի արագացված քննարկմանը։

Նրա խոսքով՝ «Ամերիկայի և մեր դաշնակիցների հասցեին ռուսական սպառնալիքներին հակազդելու ճիշտ ճանապարհի քննարկումը», ինչպես նաև «Ուկրաինայում մեր ընկերներին զինելու հարցը արժե Սենատի ժամանակը»։ Մոտ 770 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական բյուջեի նախագիծը, ի թիվս այլ բաների, ներառում է նոր պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ։

Բացի այդ, սենատորներն առաջարկում են 2022 ֆինանսական տարում Պենտագոնին հատկացնել 350 միլիոն դոլար՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի ենթադրյալ կուտակման մասին լուրերի ֆոնին։