WarGonzo-ն լուսանկարներ է հրապարակել Ակնայի մերձակայքում գտնվող առաջնագծից
WarGonzo տելեգրամյան ալիքը գրում է․
«Արցախի ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի տղաները, ովքեր պարեկություն են իրականացնում շփման գծի մոտ գտնվող բնակավայրերում, մեզ ուղեկցեցին դեպի ճակատ։
Հաջողվել է մանրամասն լուսանկարել ադրբեջանական դիրքերը, ինչպես նաև տեղացիների հետ շփվել առաջնագծում։
Պատրաստում ենք հատուկ թողարկում։ Շուտով ամեն ինչ կցուցադրենք մեր յութուբյան ալիքում։ Բաց չթողնեք»։