Այդ քարտեզներից ունի նաև Հայաստանը․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման համար քարտեզներ ունի ոչ միայն ՌԴ-ն, այլ նաև Հայաստանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Մենք եղել ենք մեկ միասնական անվտանգայի համակարգում և ունեցել ենք միասնական ռազմական քարտեզներ։ Եվ այդ քարտեզների տիրույթում է իրականացվել նաև համապատասխան գործընթացները, որը վերաբերում էր  Սովետական միության զինված ուժերին։ Բնականաբար այդ քարտեզներից ունի նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա։

Նա նաև մեկնաբանեց նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի գխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովի հետ։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Երևանը քննարկման համար շատ թեմաներ ունեն։