Մահացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը
Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը։
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ցավակցում եմ Ռուբեն Սահակյանի հարազատներին և Նրան ճանաչողներին:
Մի քանի օր առաջ խոսեցինք, դժվար էր խոսում, դժվար էր շնչում, բայց չէր ուզում հիվանդությանը հանձնվել:
Աստված հոգին լուսավորի»: