Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբում

Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել Գորիսում  «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբի մոտ։

Լրագրողների հետ ճեպազրույցում փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանն ասաց, որ դեռ հստակ չի կարող ասել, թե ինչ է կատարվում։

Փոխհամայնքապետ Իրինա Յոլյանն ասաց, որ իրեն չեն հարցաքննել, տարածքում խուզարկություն են անում։

«Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել։ Մասնավորապես Տեղ համայնքում ընտրակաշառք են բաժանում, ահազանգ ենք ստացել, նաև լրագրողներն են նկարահանել։ Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս, կոնկրետ այս դաշինքի դեմ աշխատելու համար։ Բոլոր ընտրատեղամասերում կուտակումներ են, ուղղորդումներ են, կրկնակի քվեարկություններ կան, բայց ոստիկանությունը չի զբաղվում, հետաքրքրված չի»,-ասաց Իրինա Յոլյանը։