«Ալ-Քաիդան» այժմ ի վիճակի չէ հարձակումներ գործել ԱՄՆ-ի վրա․ Էնթոնի Բլինկեն
Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը թուլացել է և այժմ ի վիճակի չէ հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի դեմ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ: Գրում է ՏԱՍՍ-ը:
««Ալ-Քաիդա» խմբավորումը, որը հարձակվել է մեզ վրա սեպտեմբերի 11-ի 2001-ին, արդեն երկար ժամանակ է՝ լրջորեն թուլացել է այնքանով, որ այժմ մեր հետախուզական տվյալների համաձայն, չի կարող արտաքին հարձակումներ գործել մեր կամ ուրիշների վրա»,-ասել է նա:
Ինչպես հավելել է Բլինկենը, արմատական «Թալիբան» խմբավորումը Աֆղանստանում «պետք է հիշի, թե ինչ տեղի ունեցավ վերջին անգամ, երբ ապաստան տվեց «Ալ-Քաիդա» խմբավորմանը, և հարձակում գործեց ԱՄՆ-ի դեմ»:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով ԱՄՆ -ում զոհվեց 2977 մարդ, որոնք 90 երկրների քաղաքացիներ էին, վիրավորվեց ավելի քան 6 հազար մարդ: Այս հարձակումների պատասխանատվությունը կրում է «Ալ-Քաիդան»: