ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չի համարում․ Լին Թրեյսի

Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չի համարում։

«Արմենպրեսի»  հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ նշելով, որ այդ հարցը համապարփակ կարգավորման կարիք ունի։

«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չենք համարում լուծված և գտնում ենք, որ երկու  երկրների միջև այս հարցերի լուծման նպատակով համապարփակ կարգավորման կարիք կա»,- նշել է  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։