Հայաստանում կապիտուլյանտների «թեթև ձեռքով» առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանում կապիտուլյանտների «թեթև ձեռքով» առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը։
Հայաստանը «թուրքական վիլայեթ» դարձնելու գործընթացը գործնական «ռելսերի» վրա է դրվում։
Այլևս պաշտոնական Երևանի բառամթերքից բացակայում են «Արցախի անկախությունն այլըտրանք չունի», «Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ», «պայքար թուրքական ժխտողականության դեմ» և վերջապես «Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից» եզրույթները։
Փոխարենը հրապարակ են նետվում «Թուրքիայից կան դրական ազդակներ»,«մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նման խոսակցության», «ապաշրջափակում և խաղաղասիրություն» ,«դեմարկացիա» ու «դելիմիտացիա» հասկացությունները։
Այս հակահայկական ծրագրից ուշադրությունը շեղելու համար ռեժիմը նոր «պայքար» է բեմադրելու «կոռուպցիայի դեմ», որին հասարակությունը ինքնամոռաց ծափահարելու է։
Տեսարաններ,տեսարաններ…
Իսկ արդյունքում մսխվում են մեր 30-ամյա անկախության բոլոր ձեռքբերումներն ու Հայաստանում սահուն հաստատվում է «թուրքական օրակարգը»։
Դաժան է հնչում , բայց սա է իրականությունը»։