ՀԱՊԿ-ում կարծում են, որ պետք է պատրաստ լինել Աֆղանստանում իրավիճակի ցանկացած զարգացման

ՀԱՊԿ-ում կարծում են, որ պետք է պատրաստ լինել Աֆղանստանում իրավիճակի ցանկացած զարգացման։ Այս մասին հայտարարել է  ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի Աֆղանստանում իրավիճակի ցանկացած զարգացման»,-ասել է Սիդորովը, ով վերջերս այցելել էր տաջիկա-աֆղանական սահման։

«Այդ կապակցությամբ էլ անցկացվում են ներկայիս զորավարժությունները»,-նշել է նա՝ նկատի ունենալով «Ռուբեժ-2021» զորավարժությունները։