Հայաստանում կապիտուլյանտների «թեթև ձեռքով» առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանում կապիտուլյանտների «թեթև ձեռքով» առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը։

Հայաստանը  «թուրքական վիլայեթ» դարձնելու գործընթացը գործնական «ռելսերի» վրա է դրվում։

Այլևս պաշտոնական Երևանի բառամթերքից բացակայում են «Արցախի անկախությունն այլըտրանք չունի», «Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ», «պայքար թուրքական ժխտողականության դեմ» և վերջապես «Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից» եզրույթները։

Փոխարենը հրապարակ են նետվում «Թուրքիայից կան դրական ազդակներ»,«մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նման խոսակցության», «ապաշրջափակում և խաղաղասիրություն» ,«դեմարկացիա» ու «դելիմիտացիա» հասկացությունները։

Այս հակահայկական ծրագրից ուշադրությունը շեղելու համար ռեժիմը նոր «պայքար» է բեմադրելու «կոռուպցիայի  դեմ», որին հասարակությունը ինքնամոռաց ծափահարելու  է։

Տեսարաններ,տեսարաններ…

Իսկ արդյունքում մսխվում են մեր 30-ամյա անկախության բոլոր ձեռքբերումներն ու Հայաստանում սահուն հաստատվում է «թուրքական օրակարգը»։

Դաժան է հնչում , բայց  սա է իրականությունը»։