Արցախցի պատգամավորները չեն ծափահարում ՔՊ-ական պատգամավորի ելույթից հետո (տեսանյութ)

Երեկ Արցախի խորհրդարանում՝ Արցախի անկախության օրվան նվիրված հատուկ նիստ էր հրավիրվել, որին մասնակցում էին նաև պատգամավորներ Հայաստանից։
Լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, իշխող խմբակցությանից Ռուբեն Ռուբինյանի ելույթից հետո դահլիճում ներկաները չեն ծափահարում: Մինչդեռ  ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի ելույթներից հետո լսվում են ծափահարություններ: