Արևմուտքին ձեռնտու է վերահսկողության տակ պահել Ուկրաինային, որը մշտապես հաչալու է Ռուսաստանի վրա. Լավրով

Արևմուտքի կողմից արձագանքի բացակայությունն Ուկրաինայում տիրող նեոնացիստական տրամադրություններին ցույց է տալիս, որ իրենց համար կարևոր է վերահսկողության տակ պահել կիևյան իշխանություններին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Արդեն նախագահը (Ուկրաինայի) Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ռուս է Ուկրաինայում, կարող է հեռանալ իր Ռուսաստանը: Նա դա պաշտոնապես հայտարարել է հարցազրույցում: Եվ Արևմուտքի լռությունը, իհարկե, մատնում է իրեն ոտքից գլուխ: Նշանակում է, Արևմուտքի համար կարևոր է իր վերահսկողության տակ պահել նման Ուկրաինայի, որը մշտապես հաչալու է Ռուսաստանի վրա»,- ասել է Լավրովը:

Զելենսկին ավելի վաղ հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մեծ սխալ է, երբ իրենց ռուս համարող քաղաքացիները մնում են Դոնբասում: