Ինչո՞ւ էր «սևացել» Շաքիի ջրվեժը

«Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա. ջրի գույնի ժամանակավոր փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով»,- այս մասին նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պարզաբանման մեջ։

Գերատեսչությունից հայտնում են, որ տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում:

Հունիսի 25-ին՝ այդ աշխատանքների հետ կապված, ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել։