Հրատապ. Նիկոլ Փաշինյանի երթի մասնակիցները ներխուժել են ԲՀԿ-ի շտաբ
Քիչ առաջ բախում է տեղի ունեցել Երևանում։ Նիկոլ Փաշինյանի երթի մասնակիցները ներխուժել են ԲՀԿ-ի շտաբ՝ ոստիկանների ներկայությամբ՝ անվանարկել ԲՀԿ-ականներին։ Հարևանությամբ գտնվող քաղաքացիները՝ երեխաների հետ, ահաբեկված տարածքից հեռացել են։
Համացանցում հայտնված տեսանյութերում ակնհայտ է ոստիկանության անգործությունը, որոնք ոչ միայն նախականխիչ քայլեր չեն ձեռնարկել, այլ նաև բերման չեն ենթարկել՝ շտաբ ներխուժած անձանց։