Անհայտ անձինք Մարդու իրավունքների պաշտպանի անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու․ հայտարարություն

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Անհայտ անձինք Մարդու իրավունքների պաշտպանի անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել այդպիսի ահազանգեր:

Բոլոր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ նշված անձինք կամ նրանց հարցումները որևէ առնչություն չունեն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ, առավել ևս Պաշտպանը նման իրավասություն չունի, առհասարակ: Այդ մարդիկ պարզապես խաբեությամբ օգտագործում են հաստատության հեղինակությունը:

Ուստի, բոլորին կոչ ենք անում նման կեղծ հարցումների հանդիպելու դեպքում անտեսել դրանք կամ որևէ հարցի չպատասխանել»: