Ինչպիսի՞ն պետք է լինի հայ մարդը․ Արա Զոհրաբյան
ՀԱՅԻ ԿԵՐՊԱՐԸ
Վտանգը չենք զգում, ապազգային երևույթները չենք տեսնում, ազգային դիմադրողականությունն էլ կորցրել ենք:
Պատճառներն ավելի խորն են, քան երևում են: Երևացողները հետևանքներն են:
«Զարթոնք» նախաձեռնության կարծիքով, ի թիվս այլ կարևոր միջոցառումների, պետք է պետական մակարդակով սահմանել ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ և կրթական, մշակութային ու այլ միջոցառումներով ազգաբնակչությանը պետք է առաջնորդել դեպի Հայ մարդու կատարելատիպը:
Ինչպիսին պետք է լինի հայ մարդը:
Հայը պետք է՝
1) տիրապետի խորապես հայերենին,
2) ճանաչի իր երկիրը (Հայաստանը),
3) իմանա սեփական պատմությունը արարչագործությունից ի վեր,
4) քրիստոնեական և ազգային ավանդույթների կրողը լինի,
5) լինի նորարար, աշխատասեր և ուսումնատենչ,
6) ունենա հմտություններ ռազմարվեստում,
7) ծանոթ լինի քրիստոնեական դավանաբանությանը,
ապրի և ստեղծագործի Հայաստանում,
9) ունենա հստակ պատկերացում աշխարհաքաղաքական իրավիճակի մասին և բավարար հմտություններ ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու համար,
10) ունենա կամք և դիմադրողականություն՝ ապազգային երևույթները մերժելու համար,
11) և ամենակարևորը ՝ ունենա սերն առ հայրենիք:
Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։