Արաբկիր վ/շ ղեկավարը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա-ի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Բաղրամյան 79ա հասցեում իրականացված ծառահատումներին․
«Բաղրամյան 79ա հասցեում այսօր կրկին ծառահատումներ են եղել շարունակվել են, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները:
Այս կապակցությամբ մի քանի կետով հիշեցնեմ, որ.
Տարածքը համայնքից օտարվել է շատ տարիներ առաջ՝ 2000-ականների սկզբին կամ դրանից առաջ:
Երևանի քաղաքապետարանը տարածքում շինարարություն անելու թույլտվություն չի տվել: Դեռ 2008-ին տարածքի սեփականատերը քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, բայց մինչ օրս շինթույլտվություն չունի:
Երևանի քաղաքապետարանը մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում ծառահատումները արգելելու իրավասություն, ցավոք սրտի, չունի:
Այդուհանդերձ, Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանը վերջերս դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով»,- գրել է խոսնակը։