Բաղրամյան փողոցում տարածք է վաճառվել ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու

Բաղրամյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում, քանի որ բնակելի շենքերից մեկի բակում ծառահատումներ են իրականացվում։ Ոստիկանները առավել ըմբոստներին բաժին են տարել։ Բնակիչները պատմեցին, որ տարածքը վաճառվել է ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու, ով էլ որոշել է հատել ծառերը։

«Այսօր հատում են 60-70 տարվա ծառեր, ժողովուրդը չէր թողնում, որ ծառերը հատեն, իսկ ոստիկանությունը բոլորին տարել է տարածքից, մի քանիսին էլ տարել են բաժին նրա համար, որ ուղղակի թույլ չեն տվել բակի ծառերը հատել: Սեփականատերը ադրբեջանցի է, մենք ոստիկանների հետ բանավիճում ենք ու ասում՝ դուք հիմա պաշտպանում եք ադրբեջանցու,- ասաց Բաղրամյանի բնակչուհին, նշելով, որ սեփականատիրոջ ներկայացուցիչները բնակիչներին ասել են՝ պետք լինի, խաչքարն էլ կքանդենք։- Իսկ սա մեր հերոս Արմեն Խաչատրյանի պատվին է դրված»:

«Մենք վիրավորվում ենք, որ մեր ոստիկաններն ազերիներին են պաշտպանում։ Հլը ինչ-որ տեղ հայ լիներ, էլի ցավալի կլիներ, բայց դե… Այս այգուց ենք օգտվում բոլորս, երեխաների խաղահրապարակ կա, մարդիկ երեխաներին իջեցնում են զբոսանքի։ Մենք միայն մեկ ամիս առաջ իմացանք, որ այդ տարածքը սեփականաշնորհվել է»,- նշեց նա։