Իսկ մենք ինչպե՞ս ենք վերաբերվում մեր մեծագույն ցավին՝ Ցեղասպանությանը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են գրականագետ, գրող, հոգեբան Զարա Բաբայանը, երաժիշտ, մանկավարժ Արաքս Հովակիմյանը։

Այսօր ապրիլի 24-ն է, ամբողջ հայությունը սգում է 106 տարի առաջ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած մեծագույն ոճրագործությունը` իրագործված Օսմանյան կայսրության կողմից՝ հայոց Ցեղասպանությունը։ Այս օրը մեզ համար հիշատակի և պահանջատիրության օր է։ Իսկ այս տարվա ապրիլի 24-ը կարող է նաև պատմական դառնալ, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն ի վերջո արտաբերի Ցեղասպանություն բառը՝ այդպիսով իր քաղաքական դիրքորոշումը հայտնելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերին։

Ի՞նչ կտա Հայաստանին Բայդենի կողմից հայոց Ցեղասպանության ճանաչումը, արդյո՞ք դա հետո նաև իրավական հետևանքներ կունենա։ Հաղորդման հյուրերն այս հարցի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին՝ նշելով, որ մեզ համար հիմա առաջնային է մեր վերաբերմունքը ինքներս մեզ, մեր ցավին, մեր ողբերգությանը, մեր ունեցած կորուստներին, որպեսի հետագայում այլևս երբեք թույլ չտանք պատմության էջերը կրկնվեն։

Խոսեցինք Զարա Բաբայանի «Կրկին ծնվածները» վեպքից, որի շնորհանդեսը կայացել է երեկ և որը Ցեղասպանությունը վերապրածի ևս մեկ պատմություն է։

Որքանո՞վ են մեզ համար կարևոր Ցեղասպանության թեմայով գրքերի, փաստաթղթերի, պատմությունների հրապարակումները, ֆիլմերի նկարահանումը՝ թե գեղարվեստական, թե փաստավավերագրական։ Դրանք կարևոր վավերագրություններ են, որոնց միջոցով ոչ միայն աշխարհը, այլև մեր հետագա սերունդները միշտ վառ կպահեն իրենց նախնիների հիշատաը ու երբևէ չեն մոռանա, որ արնախում թուրքից պահանջ ունեն, չեն մոռանա, որ պաշտմության դասերը եթե չես սերտում, այն նորից ու նորից կրկնվում է։

Անդրադարձանք նաև այսօրվա իմքայլական իշխանությունների՝ թուրքերի հետ եղբայրանալու, սահմանները բացելու ուղղությամբ տարվող քաղաքականությանը։