Նիկոլականների երազանքն է՝ մերժել ռուսի բարեկամությունը ու դառնալ թուրքի շունը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազամական փորձագետ Դավիթ Ջամալյանն է։

Հայաստանում հետապատերազմական փուլում  հակառուսական տրամադրությունները մի նոր թափ են ստանում: Ներկայիս իշխանությունը, որը հիմնականում արևմտյան ուղղվածության է ու դրա հետ մեկտեղ ընդգծված թրքասեր, իր հակառուսականությունը փորձում է բացահայտ ցույց չտալ, թաքցնել, փոխարենը, հակառուսական քարոզին լծվել են իշխանամերձ, խամաճիկ գործիչներն ու ուժերը: Նրանք շեշտում են, թե Ռուսաստանը, որպես դաշնակից,  չաջակցեց Հայաստանին պատերազմի ժամանակ ու հիմա էլ չի աջակցում։

Նկատենք, որ Ադրբեջանում ևս սրվում են հակառուսական տրամադրությունները․ երեկ Բաքվում ցույց տեղի ունեցավ, որտեղ հնչել են հայտարարություններ, թե ռուսները թույլ չտվեցին, որ իրենք Ղարաբաղն ամբողջությամբ վերցնեին, և Ռուսաստանը պետք է հեռանա Ղարաբաղից, տարածաշրջանից։

Ուշադրություն դարձրեք՝ և՛ Բաքվի, և՛ Հայաստանի արևմտյան շրջանակների պահանջը նույնն է՝ Ռուսաստանը պետք է հեռանա տարածաշրջանից։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։