Շիրակի մարզից գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերը

Խծաբերդում ու Հին Թաղերում գերեվարված շիրակցիների հարազատները Շիրակի մարզպետարանում են՝ որդիների վերադարձի մասին հստակ տեղեկություններ են ուզում իմանալ, hանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Մարզպետարանից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ գերեվարված զինծառայողների հարազատները նստած են շենքի ներսում՝ մուտքի մոտ։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ գերիների հարազատները ամենօրյա ռեժիմով մարզպետարանում են, տարբեր հանդիպումներ են ունենում։

Հիշեցնենք, որ հարազատները օրեր առաջ փակել էին Շիրակի մարզի ճանապարհները՝ պահանջում էին վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ հանդիպում, սակայն ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումից հետո հարազատները բացել էին մարզ տանող բոլոր ճանապարհները։